вторник, 31 декабря 2013 г.

Թե ինչու haqqin.az-ն ընդդիմադիր ռեսուրս չէ



Ադրբեջանական haqqin.az ռուսալեզու մեդիա ռեսուրսն անցնող տարվա ընթացքում ակամայից դարձել է հայկական լրատվադաշտի ուղիղ թարգմանությունների առաջնային աղբյուրներից մեկը: 




Պատճառը հավանաբար այն է, որ այս կայքում հաճախ են հայտնում ադրբեջանցի այս կամ այն պաշտոնյանի գործունեության սև դրվագները, մարդու իրավունքների խախտման դեպքերը, ցույցերը, որոնք էլ ստեղծում են անաչառ լրատվության իմիտացիա: Իրականում, այս կայքի հանգամանալից մշտադիտարկման արդյունքներից ակնհայտ է` ցանկացած թեմայով հրապարակման մեջ զգուշավորություն է ցուցաբերվում նախագահ Իլհամ Ալիևի անվան հիշատակումներին, մեղավոր են բոլորը՝ կոնկրետ պաշտոնյան, տեղական ինքնակառավարման մարմինը, բայց ոչ երբեք իշխանությունը, իշխանությունները ու Ալիևը: Բազում դեպքերից քննարկենք վերջինը՝ ամենաթարմը:
 
Դեկտեմբերի 25-ին Արցախյան պատերազմի վետերան, հաշմանդամ, 5 երեխաների հայր Զաուր Հասաովն ինքնահրկիզում էր կատարել՝ իր ունեցվածքն ապօրինի կերպով խլելու պատճառով:

Թեմայի մանրամասները տե՛ս

 
Եվ ահա haqqin.az-ում նյութ է հրապարակվում, որ վետերանին մահվան հասցնողը “Rabitəbank”բանկն էր: Լավ, ընդունեցինք: Նյութն ավարտվում է անակնկալ եզրակացությամբ: Ահա սքրինշոթը:  

Թվում է՝ ամեն ինչ տրամաբանական է և ստույգ, սակայն իրականում այս տողերի ներքո թաքնված քարոզչություն է գնում՝ իշխանությունը սկսեց հոգալ Արցախյան պատերազմի բոլոր վետերանների մասին, լուծել նրանց խնդիրները, մինչդեռ դա իրականությունից հեռու է: 

Դուք կասեք՝ haqqin.az-ը միգուցե կապ չունի, նշվածն ընդամենը նյութի հեղինակի սուբյեկտիվ տեսակետն է: Շատ բարի, ներկայացնեմ նույն թեմայով haqqin.az-ի մեկ այլ հրապարակում:

Հեղինակը (ի դեպ՝ Աքփեր Հասանովը) ամոթանք է տալիս. անհասկանալի է՝ թե ում, բայց միանշանակ ոչ Իլհամ Ալիևին: :DD

Հարցադրումն այսպես է՝ մի՞թե պետք է դանակը հասնի ոսկորին, որ Իլհամ Ալիևը բարկանա ու դուք սկսեք գործ անել, մինչդեռ կարող էր շատ հանգիստ լինել այսպես՝ ի՞նչն էր խանգարում Իլհամ Ալիևին վետերանի ինքնահրկիզումից առաջ հանձնարարել գործ անել այս ուղղությամբ և դուք սկսեիք գործ անել: Կրկին թաքնված քարոզչություն:

Նշեմ, որ ինքնահրկիզված վետերանի թեման իշխանական մեդիա ռեսուրսները սկսել են կիրառել իշխանության քարոզչության համար, haqqin-ինն իրականում միացել է այդ քարոզչությանը՝ ընտրելով «ոսկե միջինը», այն է՝ «այո՛, պատկան մարմինները մեղավոր են, վետերանի պահանջները պետք է բավարարվեն, կեցցե՛ Իլհամ Ալիևը, որ կոչ է արել զբաղվել վետերանի խնդիրներով»: Իսկ ընդդիմադիր լրատվակայքն իսկույն կօգտվեր ստեղծված գերհարմար առիթից ու իր ողջ ներուժը կուղղեր Իլհամ Ալիևին այս պատմության մեջ սևացնելուն կամ էլ եթե թեկուզ անաչառ դիրք գրավող լրատվամիջոց էր, անպայման կհիշատակեր՝ Իլհամ Ալիևին վետերանն ու իր ընտանիքը բազմիցս անցյալում դիմել են, մնացել են անպատասխան: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը haqqin-ը չի անում:

Եթե Դուք այնուհանդերձ հակված եք չվստահելու նվաստիս բերած փաստարկներին, ապա պարզապես ընթերցեք դեկտեմբերի 25-ից մինչ օրս haqqin.az-ի հրապարակումները, որտեղ շատ գեղեցիկ կերպով ներկայացված են նախագահ Իլհամ Ալիևի այցերը, գործերը, այս կամ այն մարդուն օգնելու պատրաստակամությունը, պոետի բուժմամբ զբաղվելուն ուղղված կոչերը: Եվ համեմատեք այս ամենն ադրբեջանական ընդդիմադիր «Թուրան» գործակալության և Musavat կայքի անդրադարձների հետ: 

Տես նաև՝

Ադրբեջանական մամուլը քննադատող Ֆաթուլաևի զավեշտալի կիքսը 

 

Ադրբեջանի մի կայքը փնովում է մյուսին. Պատճառը՝ The Guardian-ի հոդվածը

 

Комментариев нет:

Отправить комментарий