среда, 25 декабря 2013 г.

Տորթամոլ Ադրբեջանը շարունակում է ավանդույթները (video)




Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանը նշում էր նախագահ Իլհամ Ալիևի 52-ամյակը։ Եվ,արդեն սովորույթի համաձայն, Սումգայիթը նախագահի ծննդյան օրը շնորհավորեց տորթով։
Սակայն, ինչպես և նախորդ տարիների ընթացքում, այս անգամ էլ տորթի նախապատրաստական աշխատանքներից և արարողությունից հասարակ քաղաքացիները դժգոհ էին։ Տորթը պահվում էր քաղաքի կենտրոնական հրապարակում՝ վրանի ներքո։
Ավելին, լուրեր էին տարածվել՝ աշխատանքից ազատվել են տորթը պատրաստող հրուշակագործները, որոնց չի հաջողվել պատրաստել հենց 52 մ երկարության, 12 տոննա կշռող տորթ։

Հիշեցնենք, որ 2011-ի դեկտեմբերի 24-ին Ձերդ գերազանցության Իլհամ Ալիևի 50-ամյակին 50 մետրանոց մեծ տորթ էին թխել Սումգայիթում, 2012-ին՝ 51-ամյակի առթիվ՝ 51-մետրանոց։ Ընդ որում, տորթի պատրաստումն իսկական գլխացավանք էր դարձել Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի համար։ Ալիևի վարկանիշն ամրապնդելու քայլն ուղղվել էր հենց Ալիևի դեմ, քանի որ համացանցում կադրեր էին հայտնվել, թե ինչպես են մարդիկ հարձակվում հսկայական տորթն ուտելու նպատակով, իսկ ոստիկանները թույլ չեն տալիս տարեց մարդկանց մոտենալ տորթին, ապա որոշ լրատվակայքեր հիշեցրել էին Ալիևին՝ տորթամոլություն սերմանելու փոխարեն հարկ էր զբաղվել Սումգայիթի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմամբ, մի շարք մեդիառեսուրսներ էլ համանման իրադարձությունը որակել էին «անձի պաշտամունքի միտման տարածում»։ 


Տես նաև՝

Տորթամոլ Ադրբեջանը, ադրբեջանական թութն ու ձկները

Комментариев нет:

Отправить комментарий