понедельник, 27 января 2014 г.

Ադրբեջանում թալիշ խմբագրին բռնության են ենթարկել կալանավայրում






«Թոլիշի սյադո»՝  «Թալիշի ձայն» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի դեմ հունվարի 23-ին բռնություն է իրագործվել Ադրբեջանի պետական պատժիչ ծառայության N17 կալանավայրում: Նրան իր կամքին հակառակ ճաղատացրել են, ձեռքից խլել են դեղերը, փաստաթղթերը, որոշ ժամանակով նույնիսկ զրկել են խմելու ջրից:
Նրա փաստաբանն արդեն դատական հայց է պատրաստում կալանավայրի ղեկավարության դեմ: Բացի այդ էլ, կոշտ արձագանքով հանդես է եկել թալիշների սփյուռքը։

Հիշեցնենք, որ թալիշ խմբագրին 2013-ի դեկտեմբերի 27-ին դատապարտել էին 5 տարի ազատազրկման: Հիլալ Մամեդովին ձերբակալել են 2012-ի հունիսի 21-ին՝ իբր թմրանյութեր պահելու մեղադրանքով: 2013-ի հունվարի 9-ին սկսվել է վերջինիս փակ դատավարությունը, որտեղ թալիշ խմբագրի դեմ ցուցմունք տվող վկաները հրաժարվել են իրենց բառերից, իսկ Մամեդովի հարազատներն ու փաստաբանները պարբերաբար ենթարկվել են ճնշումների և հետապնդման։


Տես նաև

Թալիշ խմբագրի դատավարությունն ու թալիշներն Ադրբեջանում

 

Ստորագրահավաք Ադրբեջանում՝ ի պաշտպանություն անհիմն մեղադրվող թալիշ խմբագրի



Комментариев нет:

Отправить комментарий