вторник, 25 февраля 2014 г.

Թալիշստանի նախագահ Հումմաթովը հարցազրույց է տվել ադրբեջանական կայքին








Թալիշ-Մուղանյան հանրապետության նախագահ, թալիշական ազգային շարժման առաջնորդ Ալաքրամ Հումմաթովը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական ադրբեջանալեզու կայքերից մեկին՝ խոսելով գրեթե նույն թեմաների շուրջ, ինչ Երևան և Ստեփանակերտ կատարած այցերի ժամանակ: Նա շեշտել է, որ թալիշների իրավունքներն Ադրբեջանի տարածքում խախտվում են, որ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրում են իրականությունը, մարդկանց վերածում զոմբիների, իսկ ազգային ինքնագիտակցության արտահայտումն անվանում «անջատողականություն»:
 
Հետաքրքիր է, որ կայքը չի նկարագում Հումմաթովին որպես անջատողական, վտարանդի կամ դավաճան, պարզապես ներկայացնում է ամբողջական հարցազրույց:

Ուշագրավ է նաև, որ Բրյուսելում ունեցած ելույթից հետո ադրբեջանական որոշ, քիչ թե շատ ընդդիմադիր լրատվամիջոցներ հետաքրքրություն են ցուցաբերում Հումմաթովի անձի և թալիշների խնդրի նկատմամբ: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում լրագրողների հետապնդումներն Ադրբեջանում ավելի համատարած են դարձել, ապա չի բացառվում, որ Հումմաթովին ոչ բացասական լույսի ներքո անդրադարձած կայքերի տերերը և խմբագիրներն էլ որոշակի խնդրի առջև կանգնեն: 

Տես նաև՝


Речь Алакрама Гумматова на конференции, организованной Европарламентом

Ադրբեջանի թալիշ բնակիչը սպառնում է անցնել Հայաստան, եթե իր բողոքը չլսեն 

ТАЛЫШЕВЕДЫ - В «ГРУППЕ РИСКА» В АЗЕРБАЙДЖАНСКОЙ РЕСПУБЛИКЕ

Ադրբեջանում թալիշ խմբագրին բռնության են ենթարկել կալանավայրում 

Флаг Талышстана на стадионе в Баку. Թալիշների դրոշը Բաքվում (photo)

 

 

 

 

 



Комментариев нет:

Отправить комментарий