понедельник, 17 февраля 2014 г.

Լատվիան դասագրքում Արցախն անկախ է ներկայացրել (photo)








Ադրբեջանական լրատվակայքերը, հղում կատարելով Ռիգայում սեփական աղբյուրներին և նյութին կցելով լուսանկարներ, գրում են՝ 2013-ին հրապարակված Լատվիայի "Jaunais pasaules geografijas atlants" «Նոր համաշխարհային աշխարհագրություն» դասագրքում Արցախը ներկայացված է ոչ թե Ադրբեջանի կազմում, այլ որպես անկախ պետություն՝ ԼՂՀ:
 
Ընդ որում, ադրբեջանական աղբյուրի վկայությամբ՝ անկախ են ներկայացվել նաև Աբխազին և Հյուսիսային Օսեթիան:


Նշեմ նաև, որ քարտեզից զատ՝ նույն դասագրքում համառոտ տեղեկություն է տրված ԼՂՀ-ի մասին, որտեղ փոքր չափով նկարված է Ադրբեջանի դրոշը, շատ ավելի մեծ՝ Արցախինը, գրված է սկզբում Ստեփանակերտ, ապա փակագծերում միայն՝ Խանկենդի:

Նկատենք՝ վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է գրանցվում արևմտյան հեղինակավոր ցուցահանդեսներում, տուրիստական կայքերում, դասագրքերում, արտերկրում հրատարակված քարտեզներում Արցախի ներկայացումը՝ որպես հանրապետություն: Այս փաստը, անշուշտ, նպաստելու է միջազգային հանրության աչքում Արցախի՝ որպես ոչ ադրբեջանական տարածքի պատկերացման ամրապնդմանը և առհասարակ ԼՂՀ անվան ճանաչմանը:

Բնական է՝ ադրբեջանցիներն արդեն վայնասուն են բարձրացրել, կոչ են անում Ադրբեջանի ԱԳՆ-ին ու հատկապես Լատվիայում Ադրբեջանի դեսպանին անհապաղ քայլեր ձեռնարկել:

Հաշվի առնելով, որ հրապարակումը թարմ է, ուստի սույն քայլերը նոր են կյանքի կոչվելու, հետևաբար դրանց հակադարձելու իսկը ժամանակն է, մանավանդ որ մենք Լատվիայում ունենք դեսպանություն:

Комментариев нет:

Отправить комментарий