пятница, 21 февраля 2014 г.

Ադրբեջանի համար կռվող աֆղան վարձկան զինյալն Արցախյան պատերազմում (photo)







1988-1994 թթ. Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կարճատև հաջողությունները պայմանավորված էին այդ թվում աֆղան վարձկան զինյալների և թուրքական «Գորշ գայլերի» ահաբեկիչների օգնությանը դիմելով: Ընդ որում, նույնիսկ այս պարագայում ադրբեջանական քարոզչամեքենան ինքն է քարոզչական թեզեր ստեղծում ու տարածում, թե իբր հայերը հաղթել են միմիայն ռուսների շնորհիվ, ռուս վարձկանների աջակցության արդյունքում:  :D 

Եվ ահա սոցցանցերում ադրբեջանցիները տարածում են նման լուսանկարներ, որոնք հերթական անգամ վկայում են աֆղան վարձկանների մասին: Լուսանկարում աֆղան զինյալ է, սպանվել է Արցախյան պատերազմում: Հետաքրքիր է, որ ադրբեջանցիները հարգում են նրա հիշատակը, կոչ անում օրինակ վերցնել:

Նկատենք, որ Ադրբեջանում այժմ խնդիր է ադրբեջանցիների արտահոսքը Սիրիա և տեղի ահաբեկչական, ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին անդամակցումը, ինչի հետևանքով էլ ադրբեջանցիները վերածվում են զինյալների, հարյուրավորներով սպանվում: 

Իրականում, ադրբեջանցիների՝ Սիրիա մեկնելու գաղափարներն ըստ էության ծագում են դեռևս Արցախյան պատերազմում սեփական երկրում զինյալների ընդունելուց, նրանց պատերազմում օգտագործելուց, ապա նրանց հերոսացնելու և որպես օրինակ ներկայացնելու քայլերից: Համաձայն ադրբեջանցիների սոցցանցային արձագանքների՝ զինյալ լինելն ու վարձու կռվելը դա բնական է և ճիշտ:

Комментариев нет:

Отправить комментарий