воскресенье, 2 марта 2014 г.

ՍԱՐԻ ԱՂՋԿԱ ռոք կատարումը՝ միջազգային փառատոնում. Incoma (interview)


Փետրվարի 28-ին կայացավ Ռադիո Վանի մրցանակաբաշխությունը: Մրցանակ ստացած Incoma ռոք խումբը ներկայացրեց արդեն սիրելի դարձած «Սարի աղջիկ» երգն իրեն հատուկ ոճով: Ի դեպ, «Սարի աղջիկը» հայկական երգ է» նախագիծը ևս ստացավ հատուկ մրցանակ:




«Սարի աղջիկը» կատարելու շարժառիթների մասին տեղեկանալու համար զրուցեցի Incoma-ում հարվածային գործիքներ նվագող Համլետ Գրիգորյանի հետ:

_Incoma-ն ե՞րբ է ստեղծվել, և ի՞նչ ոճում եք գործունեություն ծավալում:

_"InComa" հայկական ռոք խումբը ձևավորվել է 2011 թվականին Երևանում: Սկզբնապես նվագել է ալտերնատիվ ժանրում: Խումբը հավաքվել է կիթառահար Հայկ Զաքոյանի կողմից, ով, ինչպես և խմբի մյուս անդամները, մինչ այդ նվագել են այլ խմբերում: Խմբի անդամներն էն՝ Էմիլ Խոսրովյան (վոկալ), Հայկ Զաքոյան (կիթառ,), Միհրան Աղուզումցյան (կիթառ), Արարատ Տոնոյան (բաս-կիթառ) Արտաշես Մովսիսյան (էլեկտրոնային գործիքներ, extream վոկալ), և Համլետ Գրիգորյանը (հարվածային գործիքներ)։ Արտաշեսը ամիսներ առաջ մեկնել է բանակ, և նրան հիմա փոխարինում է Արտաշես Շահիրյանը (էլեկտրոնային գործիքներ, extream վոկալ)։ Խումբը ստեղծագործում է MetalCore ոճում, բայց կան նաև մի քանի այլ ոճերի էլեմենտներ։

_Ինչպե՞ս և որտեղի՞ց իմացաք «Սարի աղջիկը» հայկական երգ է» նախագծի մասին և ինչու՞ որոշեցիք միանալ:

_Նախագծի մասին տեղեկացրել են Հայկին։ Եվ քանի որ մենք մոռացության չենք մատնում մեր հայկականը ու առավել ևս չենք պատրաստվում այն որևէ մեկին զիջել, մենք որոշեցինք միանալ նախագծին։

_Պատրաստվու՞մ եք արդյոք առաջիկայում մասնակցել միջազգային մրցույթներին կամ փառատոն-համերգներին:  Եթե այո, ապա ի՞նչ երգով եք ներկայանալու:

_Սույն ամսվա 25-ին Վրաստանում (Թբիլիսի) տեղի է ունենալու միջազգային ռոք փառատոնի նախընտրական համերգ-մրցույթը' Wacken Open Air metal battle, որտեղ մասնակցություն են ունենալու վրացական և ադրբեջանական խմբեր, և մենք պատիվ ունենք ներկայացնելու Հայաստանը, ներկայացնելու ենք հենց «Սարի աղջիկ» երգի մեր մշակումը։

Комментариев нет:

Отправить комментарий