среда, 23 апреля 2014 г.

Էրդողանի խոսքերն ու Թուրքիայի՝ հայերի համար վիզայի թանկացումը. մեկնաբանում է թուրքագետը



Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հակասական հայտարարությամբ է հանդես եկել: Իրավիճակը մեկնաբանում է թուրքագետ Մհեր Աբրահամյանը. 


«Էրդողանը փորձեց այսօրվա հայտարարությամբ փակել միջազգային հանրության աչքերը, սակայն կարծում եմ դա դիվանագիտական սխալ էր: Եթե օգտագործում ես «ցավակցում եմ» բառը, ապա ստացվում է՝ ինչ-որ մի բան 1915-ին եղել է, եթե Թուրքիան դա համարում է թեկուզ և «ընդհանուր ցավ», ապա միևնույն է՝ առաջիկայում հարկադրված է լինելու մանրամասնել՝ կոնկրետ ինչի՞ մասին է խոսքը. Ասենք՝ կոտորվել են՝ հայերը՞, թուրքե՞րի հետ, այդ դեպքում հստակ որտեղ ու ի՞նչ պայմաններում: Եվ վերջապես ամենակարևոր հարցը՝ ով է կոտորել, ով է սպանել, ովքեր են իրական մեղավորները՝ ըստ թուրքական վարկածի: Էրդողանի այսօրվա հայտարարությունն իրականում բազում հարցեր առաջ բերեց հենց իր՝ Թուրքիայի համար: Բնականաբար, այս հայտարարությանը պետք է հետևի համապատասխան հարված՝ առանց ավելորդ պաթոսի և կրկնությունների, անհրաժեշտ է մտածված ու հավասարակշիռ քայլ: Հատկապես, երբ մենք ունենք փաստեր, որ ապրիլի 11-ից ի վեր ՀՀ քաղաքացիների համար Թուրքիան վիզան 15 ԱՄՆ դոլարից առանց որևէ հիմնավորումների դարձրել է 25 ԱՄՆ դոլար: Ավելին, մենք ունենք ճշտված տեղեկություններ, որ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում հայերի՝ Թուրքիայի տարածք մուտքի համար: Մի՞թե «ցավակցողը» բացահայտ նման քայլեր կանի: Ինչպես տեսնում ենք, իրականությունը և Էրդողանի խոսքերը որևէ առնչություն չունեն միմյանց հետ: Ամփոփելով կարող եմ ասել՝ անգամ Արցախյան հիմնախնդրի հարցում Թուրքիայի որդեգրած հակահայ դիրքորոշումը վերջին շրջանում ոչ այնքան Ադրբեջանին սատարելու, որքան ստեղծված միջազգային քաղաքական իրադրությունում սեփական խաղը հերթական անգամ առաջ տանելու համար է, իսկ այդ խաղի հիմքում ընդգծված հակահայ քաղաքականությունն է: Շեշտեմ, որ այսպիսի քայլերով Էրդողանը սպառում է ՀՀ-ի հետ բնականոն դիվանագիտական հարաբերությունների հաստատման հույսերը»:

Տե՛ս Էրդողանի հայտարարությունը՝

1 комментарий:

  1. Турке мнума турк, узума то аменалав бремериц елуйт унена у сртачмлик "хостумнер" та, эд миайн у миайн анамот ереснериц мекна.......

    ОтветитьУдалить