пятница, 23 мая 2014 г.

Atletico-ն կրկին տուժեց Ադրբեջանի պատճառով



Atletico Madrid ֆուտբոլային ակումբը, որի հովանավորն Ադրբեջանն է, և որի ֆուտբոլիստները հարկադրված են համազգեստի վրա կրել Azerbaijan, Land of Fire գրառումը, հայտնվել է Reporters Without Borders հայտնի իրավապաշտպան կազմակերպության ուշադրության կենտրոնում: Կազմակերպությունն իր սոցցանցային էջում հրապարակել է նախապես պատրաստված լուսանկար, որտեղ ակումբի համազգեստի կողքին զետեղված է Do you know who Atletico Madrid's real sponsor is?-Դու գիտե՞ս, թե ով է Մադրիդի Ատլետիկոյի իրական հովանավորը, ապա աջ անկյունում պատասխանը՝ Azerbaijan. champion of repressions-Ադրբեջանը՝ բռնաճնշումների չեմպիոնը: Այնուհետև կետերով գրված է, թե ինչու: 

Հավելենք, որ վերջին շրջանում իրավապաշտպան կազմակերպությունները հաճախ են հիշատակում Ադրբեջանին իրենց զեկույցներում՝ կապված հայ-ադրբեջանական ծրագրերի մասնակիցների ձերբակալությունների և հետապնդումների նոր ալիքի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий