вторник, 6 мая 2014 г.

Իրանն Ատլետիկոյի համազգեստից «ջնջել է» Azerbaijan Land of Fire գրառումը



Ինչպես հաղորդում է ադրբեջանական Qafqazinfo.az լրատվակայքը, Իրանի  "Jam-e Jam" թերթը, որը պատկանում է Իրանի հանրային հեռուստաընկերությանը, «Ատլետիկո» և «Չելսի» ֆուտբոլային ակումբների խաղը լուսաբանելիս տեղադրել է մի լուսանկար, որտեղ համակարգչային հատուկ ծրագրով ջնջված է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների համազգեստների Land of Fire Azerbaijan գրությունը։

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցից և դրա արդյունքում կնքված երկկողմ 3 հուշագրից, 1 համաձայնագրից հետո ադրբեջանական մամուլը որոշ ժամանակ քարոզում էր՝ իբր Իրանի հետ այլևս որևէ հակասություն չկա, եղբայրական հարաբերություններ են: Իրականում երկու երկրների միջև հարաբերությունները ժամանակ առ ժամանակ կրում են կամ սառը կամ լարված բնույթ՝ դրսևորվելով Կասպից ծովի ջրային տարածքների շահագործման խնդիրներից մինչև սահմանային միջադեպերի ու մշակութային հակասությունների տեսքով:

Комментариев нет:

Отправить комментарий