четверг, 22 мая 2014 г.

Տավուշին սահմանակից ադրբեջանական Թովուզի շրջանը կաթվածահար վիճակում է

Մայիսի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջանը հորդառատ անձրևների, ուժեղ քամու և կարկուտի հետևանքով զգալի վնասներ է կրել։ 




Համաձայն ադրբեջանական ANS PRESS լրատվական գործակալության տվյալների՝ սահմանամերձ գյուղերի մեծ մասը զրկվել է էլեկտրականությունից. գյուղացիների խոսքերով՝ իրենք երբևէ եղանակային նման վատ պայմաններ չեն տեսել։

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունն էլ իր հերթին, հղում տալով Թովուզի շրջանի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Մահիր Հասանովի խոսքերին, տեղեկացնում է՝ սահմանամերձ Իբրահիմ Խաջըլը, Բայրամլը, Չափագ, Իսաքենդ, Ղարաբաղլըլար, Աղդերե գյուղերում շարունակական անձրևների պատճառով շարքից դուրս են եկել կարևոր ճանապարհները, վնասվել են բնակելի տների պատերը։ 

Առավել մեծ վնաս է հասցվել գյուղատնտեսությանը և անասնապահությանը. լիովին ոչնչացվել են կարտոֆիլի և այլ ցանքատարածությունները։ Մի շարք գյուղերում արդեն գրանցվել է խոշոր ու մանր եղջերավոր անասունների թվաքանակի անկում։

Թովուզի շրջանի էլեկտացանցերի տնօրեն Զոհրաբ Փաշաևի խոսքերով՝ կայծակը հարվածել է դեպի լեռնային գյուղեր տանող էլետրալարերին, ինչի հետևանքով լեռնային հատվածներում առհասարակ էլեկտրականություն չկա։ Մայիսի 20-ին կայծակի հարվածից տուժել են Թովուզի Գովլար քաղաքի բնակիչները։

Ներկա դրությամբ շրջանի ՏԻՄ մարմինները գնահատում են եղանակային պայմանների հասցված վնասների չափերը։

1 комментарий: