пятница, 23 мая 2014 г.

Ադրբեջանի «սև ցուցակը» գործեց իր իսկ դեմ. ԵԽԽՎ-ն պատժամիջոց է սահմանել




ԵԽԽՎ-ն, ի պատասխան Ադրբեջանի որոշմանը ԵԽԽՎ նախագահի տեղակալ, ֆրանսիայի պատգամավոր Ռենե Ռուկեի մուտքն Ադրբեջան արգելելուն, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոց է սահմանել. առաջիկա 2 տարում այս կառույցի նիստերն Ադրբեջանում չեն կայանա, ինչպես օրեր առաջ հայտարարվել էր:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանություններն արգելել էին Ռուկեին ժամանել Ադրբեջան, քանի որ վերջինս 2011-ին այցելել էր Արցախ, ավելին՝ աչքի է ընկնում հայամետ դիրքորոշմամբ, ունի հոդվածներ Արցախի և հայերի մասին:

Նկատենք, որ սա եզակի դեպք է, երբ Ադրբեջանի կազմած «սև ցուցակ»-ն ակնհայտորեն գործում է իր իսկ դեմ:


Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսիսկզբին Ադրբեջանը հրապարակել է 335 անուն ընդգրկող իր «սև ցուցակը»: Այն ավելի շատ վնասում, քան թե օգուտ է տալիս Ադրբեջանի միջազգային վարկանիշին, քանի որ ցուցակում ընդգրկված են նաև հայտնի մտավորականներ, մշակութային գործիչներ, ճանապարհորդներ, արվեստագետներ. նրանք քաղաքականության ու քաղաքական անցուդարձի հետ որևէ կապ չունեն։ Եվ հետո, այս ցուցակն ակամայից նպաստում է Արցախ-Ղարաբաղ անվան տարածմանը միջազգային հարթակում՝ սկսած սոցցանցերից ավարտած լրատվակայքերով։ Իսկ Արցախի մասին լուրերի տարածումը, հատկապես այն համաշարում, որ այստեղ են ժամանել համաշխարհային ճանաչում ունեցող տիեզերագնացներ, երգիչներ, երաժիշտներ, բանաստեղծներ, պատգամավորներ, այս կամ այն չափով կնպաստի Արցախի մասին հետաքրքրության, ըստ այդմ էլ՝ տուրիզմի զարգացմանը։ Եվ վերջապես, դժվար թե ցուցակում տեղ զբաղեցրած ճանաչված մարդիկ այսքանից հետո լավ տեսակետ ունենան Ադրբեջանի մասին։ 

Комментариев нет:

Отправить комментарий