пятница, 30 мая 2014 г.

Մեղվաբուծության նոր ծրագիր՝ Տավուշի սահմանապահ Բերքաբերում (photo)



Տավուշի մարզի սահմանապահ-սահմանամերձ Բերքաբեր գյուղում, որ դրախտի մի մասնիկ է երկրի վրա, 23  ընտանիքի ընդհանուր 80 փեթակ և մեղվաբուծության համար անհրաժեշտ պարագաներ են բաժանվել: Աշխատասեր և եռանդով լի բնակիչներով հայտնի այս գյուղում մեկնարկում է մեղվաբուծության ծրագիր:


Մանրամասները ճշտելու նպատակով կապ հաստատեցինք ծրագրի համակարգողի՝ Անահիտ Նազարյանի հետ:



_Մեղվապահության ծրագիրը երբվանի՞ց է իրականացվում, ո՞ր գյուղերում և ո՞ւմ կողմից։

_Ներկայումս մենք՝ Սահման ՀԿ-ն, հիմնականում կենտրոնացած է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում և մեղվապահության ծրագիրը իրականացվում է այնտեղ: Մոտ 2 տարի է՝ աշխատում ենք այդ
գյուղում, և հպարտորեն կարող եմ ասել, որ բոլոր ծրագրերը հաջողված են և աշխատում են

Մեղվապահության ծրագիրի գաղափարը ծագել էր դեռ անցած տարվանից, բայց ծրագիրը հնարավոր եղավ սկսել միայն այս տարվա սկզբից:Այդ ընթացքում փորձում էինք ֆինանսական միջոցներ գտնել ծրագիրն իրականացնելու համար: Նույն ծրագրով դիմել էինք մի քանի կազմակերպություններին, և ի ուրախություն մեզ և գյուղին` գրեթե նույն ժամանակահատվածում երկու կազմակերպություններ՝ Երևանի Ռոտարի ակումբը և G2iA-ն ֆրանսիական Rhône Alpes շրջանն իրենց աջակցությունն էին հայտնել:Արդյունքում ստացվեց, որ մեր նախատեսած ծրագիրը ավելի ծավալուն դարձավ և ավելի շատ ընտանիքների հնարավոր եղավ ընդգրկել ծրագրում:  



_Իրենից ի՞նչ է ներկայացնում մեղվապահության ծրագիրը, ինչու որոշեցիք հենց դրան անդրադառնալ։

Ջերմոցների ծրագրից բացի՝ որոշեցինք մեկ այլ գյուղատնտեսական ծրագիր անել գյուղում, որովհետև գյուղում կային ընտանիքներ, որոնց ուզում էինք ընդգրկել ջերմոցների ծրագրի մեջ, բայց շատ դեպքերում մարդիկ այդքան տնամերձ տարածք չունեին: Կանգնեցինք մեղվապահության ծրագրի վրա՝ մի շարք պատճառներից ելնելով. մեզ շատ հաճախ հարցնում են՝ ինչու ոչ անասնապահություն, այլ հենց մեղվապահություն: Նախ ամենակարևոր պատճառն այս ծրագրում անվտանգության հարցն էր, իսկ մեղվաբուծությունն անվտանգ է սահմանագլխին՝ սահմանը հատելու խնդիր չի լինի, ինչպես խոշոր եղջերավոր անասունների դեպքում: Այսօր սահմանամերձ և սահմանապահ գյուղերիում հաճախ են սահմանահատման դեպքեր գրանցվում, որոնք հիմնականում հենց անասնապահության պատճառով է լինում

Ինչպես նախորդ՝ ջերմոցների, այնպես էլ այս ծրագրում Սահման-ի հիմնական նպատակը գյուղացուն նոր հմտություններ փոխանցելն է. ծրագրում ընդգրկվածների մեծ մասը սկսնակ մեղվապահեր են, իսկ մի քանիսն էլ ունեն 1-2 փեթակ և ցանկություն ունեին ընդլայնելու իրենց տնտեսությունը և նոր գիտելիքներ ձեռք բերեն

Բացի այդ, Տավուշի մարզի բնակլիմայական պայմանները իդեալական են մեղվաբուծության համար, և մեղուն հենց ինքը շատ կարևոր դեր ունի շրջակա բնության փոշոտման համար:   

Ծրագիրը տևելու է 2 տարի, և այդ ամբողջ ընթացքում մեր մասնագետները պարբերաբար այցեր են կատարելու գյուղ՝ պրակտիկ և տեսական դասընթացներ անցկացնելու և մեղվաընտանիքների վիճակը վերահսկելու համար:


_Ի՞նչ խնդիրներ են ծագում ծրագրի իրականացման ճանապարհին։

_Ծրագիրն ընդամենը 1 ամիս է, ինչ սկել ենք, և մեղվաընտանիքներին դեռ նոր ենք տեղափոխել: Առայժմ ոչ մի լուրջ խնդիրների չենք բախվել, ու ընդհակառակը՝ արդեն գրանցել ենք առաջին հաջողությունը.
80 փեթակը դարձել է 81: Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կընթանա, որովհետև մեր կողքին են Հայաստանի ամենալավ և փորձառու մասնագետները

_Եթե տվյալ գյուղերում ծրագիրը հաջող ընթացք ունենա, հնարավոր է այն տեղափոխվի այլ գյուղեր կամ շրջաններ՞։

_Ծրագիրը հաստատ հաջող ընթացք է ունենալու, ուրիշ տարբերակ չունենք,_ժպտում է Անահիտը ու հավելում,-Արդեն մտածում ենք ծրագիրն այլ գյուղերում անելու մասին: Հիմա փորձում ենք ֆինանսավորում գտնել: Գյուղը դեռ չենք որոշել, բայց հաստատ Տավուշի սահմանապահ գյուղերից մեկում է լինելու

«Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբերում և Չինարիում մեղվաբուծության զարգացման և սպառողական կոոպերատիվ ստեղծելու ծրագիրը հանդիսանում է G2iA-ի (groupement interprofessionnel international arménien – միջազգային միջմասնագիտական հայկական խմբավորում) համայնքային զարգացման կառուցողական ծրագրի բաղադիրչներից մեկը, ընդգրկելով Հայաստանի 13 համայնք` երեք մարզերում, համախմբելով գյուղերին մեղվաբուծության, թեյաբույսերի, մրգերի ու չրերի, պահածոների, խնձորի հյութի թեմաներով գյուղացիական միավորումների ստեղծման ու գործարկման շուրջ: Բերքաբերում և Չինարիում ծրագրի իրականացման գործընկերն է Սահման ՀԿ-ն, որը զարգացման ծրագրերի փորձ ունի Բերքաբերում: Չինարիում գործընթացը սկսվել էր դեռևս 2009-ին` Ռոն Ալպ ռեգիոնի աջակցությամբ: G2iA-ի Կառուցողական այս ընդգրկուն ծրագիրն ընթանում է Ֆրանսիայի Ռոն Ալպ ՌեգիոնՀայաստանի Համայնքների Միության համագործակցության շրջանակներում, ի շնորհիվ Ռոն Ալպյան գործընկերների ու Ռոն Ալպ ռեգիոնի համաֆինանսավորման: Ռոն Ալպ ռեգիոնը ծրագրի հիմնական գործընկերն ու համակարգողն է: Ծրագրի տարբեր բաղադրիչներում ծրագիրն ունի համաֆինանսավորող գործընկերներ, ինչպես Օրանժ հիմնադրամ, Օքսֆամ Արմենիա, Ռոտարի ակումբ, Հայաստանի Էկոնոմիկայի նախարություն, որոնք էլ ավելի են հզորացնում համայնքային զարգացման այս ծրագիրը:»

Տե՛ս նաև

Սահմանամերձ-Սահմանապահ Բերքաբեր. դրախտի մի մասնիկ՝ երկրի վրա (interview/photo)




Комментариев нет:

Отправить комментарий