вторник, 1 июля 2014 г.

Տերյան կենտրոնի տարազները հմայք հաղորդեցին հայկական առաջին Տարազ փառատոնին(photo)




Հունիսի 28-ին ՀՀ Շիրակի մարզի Արփենի գյուղում կայացած առաջին հայկական Տարազ փառատոնը: Փառատոնին ներկայացել էին հայկական ավանդական ուտեստներով, ձեռագործ աշխատանքներով, դեկորատիվ-կիրառական արվեստովու վերջապես հայկական ավանդական հագուստով՝ տարազով զբաղվող ընկերություններն ու անհատները, բացի այդ ելույթ են ունեցել հայ ազգագրական երգի-պարի համույթներ: Փառատոնի գոհարն անկասկած Տերյան մշակութային կենտրոնի ցուցադրությունն էր, երբ գեղեցկադեմ հայ աղջիկները ներկայացրին ձեռագործ տարազային համալիրներ: Բացի այդ, ցանկացողները հնարավորություն ունեին լուսանկարվել Մարաշլյան ֆոտոստուդիայի տաղավարում՝ կրկին Տերյան կենտրոնի պատրաստած տարազներով:





Մյուս լուսանկարները տե՛ս այստեղ: Տարազի փառատոն

Հ.Գ. Տերյան կենտրոնը ՍԱՐԻ ԱՂՋԻԿ նախագծի հավատարիմ գործընկերներից է:

Комментариев нет:

Отправить комментарий