четверг, 7 августа 2014 г.

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն աշխատանքից ազատում է 4000 հոգու



Առաջնագծում լարված իրավիճակի պատճառով Ադրբեջանում ներքին նշանակության մի շարք լուրեր անտեսվում են հասարակության կողմից ու ըստ արժանվույն՝ քննարկումների թեմա չեն դառնում: Օգոստոսի 6-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, առանց հստակ շարժառիթներ նշելու, աշխատանքից առաջիկայում ազատելու է 4 հազար հոգու՝ հիմնականում ինժեներների ու մեխանիկների: Մինչդեռ, դեռևս 2014-ի հունվարին SOCAR-ը մի քանի անգամ հերքել էր, որ կրճատումներ է անում: 2014-ի հունիսին արդեն հայտնի էր դարձել՝ SOCAR-ը հեռացրել է 800 հոգու:

Комментариев нет:

Отправить комментарий