вторник, 5 августа 2014 г.

ՈւԵՖԱ-ն արգելել է ադրբեջանական «Ղարաբաղ» թիմին սգո թևկապ կրել



ՈւԵՖԱ-ն արգելել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմին սգո թևկապներ կրել ավտրիական ֆուտբոլային ակումբներից մեկի հետ հանդիպման ժամանակ։

Նկատենք, որ ադրբեջանցիները ծրագրել էին հուլիսի 31-ից մինչ օրս առաջնագծում կրած մարտական կորուստների մասին աշխարհին ի լուր հայտնել այս քայլով՝ միաժամանակ հարգելով զինծառայողների հիշատակը։

ՈւԵՖԱ-ն շեշտել է՝ ադրբեջանցիների ակնկալածը քաղաքական խնդիր է, ոչ թե սպորտային, ուստի դրան ընթացք չի տրվելու։


Հիշեցնենք, որ հուլիսի 31-ից մինչ օրս առաջնագծում լարված վիճակ է։ Ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, ձեռնարկում հետախուզադիվերսիոն հարձակման փորձեր, առաջնագծի տարբեր հատվածներում գրանցվել է փոխհրաձգություն։ ՊԲ պաշտոնական տվյալներով՝ նշված ժամանակահատվածում հայկական կողմն առաջնագծում ունեցել է 6 զոհ, 7 վիրավոր, ադրբեջանական կողմը՝ առնվազն 15 զոհ։

Комментариев нет:

Отправить комментарий