вторник, 12 августа 2014 г.

Ադրբեջանի սահմանամերձ գյուղի՝ հայերին պարզած սպիտակ դրոշը




Իմ լավ բարեկամ Ջորջ Տաբակյանը, որը մի շարք ծրագրեր է իրականացնում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, իր էջում երեկ մի լուսանկար էր հրապարակել։ Լուսանկարում պարզ երևում է սպիտակ դրոշը։ Լուսանկարն արված է սահմանամերձ Բերքաբեր գյուղից, որտեղից էլ պարզ երևում է Ադրբեջանի սահմանամերձ Մեզեմ գյուղը։ Դրոշը պարզված է հենց այդ գյուղում։
Հիշեցնենք, որ առաջնագծում վերջին շրջանում իրավիճակի սրման հետ մեկտեղ այս գյուղից բնակիչների մեծ մասն ինքնակամ հեռացել էր։ Ինչպես տեսնում ենք, նրանք վերադառնում են սպիտակ դրոշով։

Տե´ս նաև

Приграничное село Беркабер – райский уголок на Земле (interview/photo)




Комментариев нет:

Отправить комментарий