четверг, 28 августа 2014 г.

Ադրբեջանում «հայ գերու» մասին լուրեր տարածող գյուղապետին հեռացրել են պաշտոնից



Օրերս ադրբեջանական Musavat.com կայքը տեղեկություններ էր տարածել, թե իբր ՀՀ քաղաքացի է հատել սահմանն ու Նոյեմբերյանի շրջանից հայտնվել ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղում։ Տեղեկությունը հերքել էին Ադրբեջանի ՊՆ-ն, ՆԳՆ-ին, իսկ Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել էր՝ ՀՀ ԶՈւ-ի հետ առնչություն ունեցող ոչ մի անձ սահմանը չի հատել։ Ընդ որում, ադրբեջանական կողմը ոչ մի լուսանկար, տեսագրություն և անձնական տվյալներ չէր ներկայացրել։


Այսօր արդեն հայտնի է դարձել, որ Քեմերլի գյուղի գործադիր իշխանության ղեկավար Ադըգյոզալ Դուրսունովը, որն առաջինն էր հայտնել «հայ գերու» մասին, հեռացված է իր պաշտոնից։ Զբաղեցրած պաշտոնից հեռացված է նաև վերջինիս եղբայրը։

Комментариев нет:

Отправить комментарий