воскресенье, 10 августа 2014 г.

Թուրքական TRT-ի եթերում՝«հայկական գնդակից» վիրավոր, լացող ադրբեջանցի զինվորը(video)



Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկություններ էր տարածել, որոնց համաձայն՝ վերջին շրջանում առաջնագծում «հայկական գնդակից» վիրավոր զինծառայողները շարունակելու են բուժումը Թուրքիայում, որտեղ էլ մեկնել օգոստոսի 9-ին։ Նրանց բուժման ծախսերը հոգալու է Թուրքիայի ԱԳՆ-ին ենթակա Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալությունը (TIKA):

Այսօր արդեն թուրքական պետական TRT հեռուստաընկերությունը հարցազրույց է վերցնում վիրավորներից մեկից, որն ամբողջ զրույցի ընթացքում լալիս է: Ուշագրավ է, որ «հայկական հարձակումից» վախեցած, արտասվող զինծառայողի կերպարն ըստ էության հակասում է Ադրբեջանի պետական քարոզչությանը, որը ներկայացնում է սեփական զինված ուժերի զինծառայողին որպես ուժեղ, հաղթող, հայերին ջարդող, ոչնչից ու ոչ մեկից չվախեցող,  «աշխարհի հզորագույն բանակներից մեկի» զինվոր:

Комментариев нет:

Отправить комментарий