понедельник, 1 сентября 2014 г.

Սահմանապահ Ն.Կարմիրաղբյուրում իր դռները բացեց վերանորոգված մանկապարտեզը(video)



ՀՀ Տավուշի մարզի սահմանապահ-սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզը վատ վիճակում էր, բացի այդ էլ երեխաները չէին կարող այցելել, քանի որ մանկապարտեզի խաղահրապարակն ադրբեջանցիների դիպուկահարների կրակոցների ներքո էր։

«Փարոս» հիմնադրամը ստանձնել է մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները՝ այդ թվում կառուցելով պաշտպանիչ պատ, որի շնորհիվ երեխաները կկարողանան ապահով խաղալ բակում։ Ծրագրի դոնորն է փաստաբան Ժան-Մարի Աթամյանը Նյու Յորքից. նա և իր ընտանիքը «Փարոսի» միջոցով տրամադրել են աջակցություն ծրագրի իրականացման ողջ ընթացքում։


Եվ ահա, գյուղի բնակիչների, հրավիրված լրագրողների և այլ հյուրերի ներկայությամբ սույն թվականի օգոստոսի 31-ին կայացել է մանկապարտեզի բացման արարողությունը։ Դրա ընթացքում գյուղի փոքրիկները ելույթ են ունեցել. ստորև ներկայացնում եմ տեսագրությունը.

Комментариев нет:

Отправить комментарий