понедельник, 13 октября 2014 г.

Սիրիայում 2 ադրբեջանցի զինյալ է սպանվել, հավանական է՝ Քոբանիում




Ադրբեջանական Anspress լրատվական գործակալության տվյալներով` Ադրբեջանի 2 քաղաքացիներ՝ Սեյմուր Թոլչուբաշևը՝ Աբու Աբդուռաուֆ ալ-Ազերի մականվամբ, և Սումգայիթի բնակիչ Աբու Սուրեյան, սպանվել են վերջին օրերին Սիրիայում: Նրանք ենթադրաբար անդամակցել են «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորմանը և սպանվել են թուրք-սիրիական սահմանին տեղակայված, քրդաբնակ Քոբանի քաղաքի մարտերում, որոնք ընթանում են մինչ օրս:

Այդուհանդերձ, նյութին կցված տեսագրությունը համացանցում էր հայտնվել դեռևս հոկտեմբերի 2-ին: Ավելին, ադրբեջանական Salamnews լրատվական գործակալությունը հոկտեմբերի 4-ին տեղադրել էր տեսագրությունը՝ մեկնաբանելով, թե կադրերից մեկում իսլամիստ զինյալն ադրբեջաներենով դիմում է մյուսին՝ ասելով. «Եղբայր, երդվում եմ Ալլահով, նրանք մեղսավոր են, կրակի´ր»։ Սրանից ելնելով՝ աղբյուրը եզրակացրել էր, որ տեսանյութում առնվազն 2 ադրբեջանցիներ են։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական աղբյուրները տեղեկություններ են հրապարակել Սիրիայում և Իրաքում ակտիվացած «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման հետ Ադբեջանի քաղաքացիների փոխառնչությունների մասին։ Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն Արասթուն Օրուջլուն հայտնել է՝ «Իսլամական պետությունը» լուրջ սպառնալիք է Ադրբեջանի համար։ «Այդ խմբավորման կազմում մարտնչող ադրբեջանցիները ստանում են զենք-զինամթերք, փորձ ձեռք բերում, կապեր հաստատում։ Եթե Ադրբեջան վերադառնան նման պատրաստվածության անձինք, դա իրական սպառնալիք կարող է լինել։ ԻՊ-ի կազմում հարյուրավոր ադրբեջանցիներ կան, նրանց մի մասը հաստատապես հետ է վերադառնալու, ուստի Ադրբեջանը չպետք է դուրս մնա միջազգային հակաահաբեկչական կոալիցիայից, քանի որ միայն կոալիցիայի կազմում լինելով է հնարավոր տեղեկություններ ստանալ ԻՊ-ի կազմում կռվող ադրբեջանցիների մասին»,-նկատել է փորձագետը։

Տե՛ս նաև

«Իսլամական պետության» դրոշն Ադրբեջանի ընդդիմադիրների ցույցին՝ իշխանության սադրանք

Комментариев нет:

Отправить комментарий