четверг, 23 октября 2014 г.

Ադրբեջանում քաղբանտարկյալ թալիշ խմբագրին 3 օրով ազատ են արձակել




Ադրբեջանում ազգությամբ թալիշ, թալիշական «Թոլիշի սյադո» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Հիլալ Մամեդովին 3 օրով ազատ են արձակելու, որպեսզի վերջինս կարողանա ներկա լինել իր դստեր հարսանեկան արարողությանը:

Չնայած միմիայն իրավապաշտպանների տևական ջանքերի շնորհիվ է նման որոշում կայացվել, ադրբեջանական իշխանամետ մեդիա ռեսուրսները փորձում են կատարվածը վերագրել «իշխանությունների բարի կամքին»:

 

Հիշեցնենք, որ Հիլալ Մամեդովին 2013-ի դեկտեմբերի 27-ին դատապարտել էին 5 տարի ազատազրկման: Նրան ձերբակալել են 2012-ի հունիսի 21-ին՝ իբր թմրանյութեր պահելու մեղադրանքով: 2013-ի հունվարի 9-ին սկսվել է վերջինիս փակ դատավարությունը, որտեղ թալիշ խմբագրի դեմ ցուցմունք տվող վկաները հրաժարվել են իրենց բառերից, իսկ Մամեդովի հարազատներն ու փաստաբանները պարբերաբար ենթարկվել են ճնշումների և հետապնդման։ 2014-ի հունվարի վերջին հայտնի էր դարձել՝ հունվարի 23-ին բռնություն է իրագործվել Ադրբեջանի պետական պատժիչ ծառայության N17 կալանավայրում: Նրան իր կամքին հակառակ ճաղատացրել են, ձեռքից խլել են դեղերը, փաստաթղթերը, որոշ ժամանակով նույնիսկ զրկել են խմելու ջրից: Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները ճանաչել են Մամեդովին «խղճի բանտարկյալ»՝ բազմիցս կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել նրան:


Տե՛ս նաև

Комментариев нет:

Отправить комментарий