пятница, 10 октября 2014 г.

Ադրբեջանում զինծառայողները երկրից դուրս գալու համար թույլտվություն պետք է ստանան




Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հոկտեմբերի 17-ին քննարկելու է մի օրինագիծ, որի համաձայն Ադրբեջանի զինված ուժերի և այլ ռազմականացված կառույցների զինծառայողներն (բացի ռազմական կցորդներից, ռազմական գծով ներկայացուցիչներից ու օգնականներից) Ադրբեջանի սահմաններից դուրս գալու համար պետք է այսուհետ հատուկ թույլտվություն ստանան գործադիր մարմիններում: Օրենքը վերաբերելու է նաև պայմանագրային զինծառայողներին, որոնք ցանկանում են մասնակցել երկրի սահմաններից դուրս անցկացվող ռազմական բնույթի միջոցառումներին, այդ թվում՝ մարտական գործողություններին և զորավարժություններին:


Հետաքրքիր է, որ համաձայն Ադրբեջանում ներկայումս գործող «Ադրբեջանի Հանրապետության՝ երկրից դուրս գալու, երկիր մուտք գործելու և անձնագրերի մասին օրենքի»՝  Ադրբեջանի զինված ուժերի և օրենքով նախատեսված ռազմական ստորաբաժանումների զինծառայողները, բացի պայմանագրային զինծառայողներից, իրավունք ունեն դուրս գալ Ադրբեջանի Հանրապետության սահմաններից դուրս հրամանատարության կողմից տրված գրավոր թույլտվության առկայության դեպքում:
Փաստորեն, նոր օրենքով հրամանատարության գործառույթը փոխանցվում է գործադիր իշխանությանը, բացի այդ էլ նոր օրենքն առնչվում է նաև պայմանագրայիններին: Ըստ երևույթին, սույն օրենքն անմիջականորեն վերաբերելու է խաղաղապահներին և այն զինծառայողներին, որոնք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում մեկնելու են Ադրբեջանից դուրս անցկացվող միջոցառումների:


Комментариев нет:

Отправить комментарий