четверг, 16 октября 2014 г.

Ադրբեջանցի մարզիկն անդամակցել է իսլամիստներին ու սպանվել Սիրիայում




Ադրբեջանի ըմբշամարտիկներից մեկը՝ Ռաշադ Բախշալիևը, ըստ ադրբեջանական Azvision.az կայքի, 2014-ի օգոստոսին անդամակցել է «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորմանը և սպանվել Սիրիայում կառավարական ուժերի դեմ մարտերում: Կայքը կապ է հաստատել սպանվածի հարազատների հետ, որոնք տեղեկացրել են՝ մարզիկի մահվան մասին իմացել են իր տիկնոջից, որը ևս Սիրիայում է իրենց մանկահասակ երեխայի հետ: Բախշալիևը, ըստ աղբյուրի, մահացել է օրեր առաջ: Հայտնի է, որ վերջինս ըմբշամարտ է դասավանդել Ադրբեջանի լեզգիաբնակ Իսմայիլիի շրջանում:

Սա 2014-ի հոկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանի քաղաքացիների՝ Սիրիայում սպանվելու մասին մեզ հայտնի արդեն երրորդ դեպքն է:

Սիրիայում 2 ադրբեջանցի զինյալ է սպանվել, հավանական է՝ Քոբանիում

Комментариев нет:

Отправить комментарий