среда, 22 октября 2014 г.

Թուրքիայի զինված ուժերի՝ Էրզրումի կորպուսի հրամանատարն այցելել է Նախիջևան





Էրզրումի 9-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապետ Շերեֆ Օնքայի գլխավորած պատվիրակությունն օրերս այցելել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն՝ հանդիպում ունենալով նաև ՆԻՀ-ի Գերագույն մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ:

Նկատենք, որ ՆԻՀ-ի տարածքում գրեթե ամեն տարի ընթանում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Բացի այդ, Ադրբեջանի ներկայիս հանրապետության կազմավորումից ի վեր տարբեր մեդիա ռեսուրսներում հաճախ է քննարկվում Նախիջևանում թուրքական բարձրաստիճան զինվորականների ազդեցության գործոնը:

Комментариев нет:

Отправить комментарий