четверг, 23 октября 2014 г.

Քոբանիում սպանված ադրբեջանցի զինյալների հրամանատարն Արցախյան պատերազմի մասնակից էր




Թուրքական Timeturk.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին տեղակայված սիրիական քրդաբնակ Քոբանի քաղաքի մարտերում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցվելու հետևանքով սպանվել է տվյալ խմբավորմանն անդամակցող ադրբեջանցի հրամանատարներից մեկը:


Ըստ աղբյուրի՝ խոսքն Ադրբեջանի Տերտերի շրջանի բնակիչ, 90-ականներին Արցախյան պատերազմի մասնակից Ռովշան Բադալովի մասին է, որը պատերազմի ավարտից հետո անդամակցել է չեչեն գրոհայիններին: 2002-ին Բադալովը ստեղծել է «Ղարաբաղյան պարտիզաններ» խմբավորումը, սակայն որոշ ժամանակ անց ձերբակալվել է՝ դատապարտվելով 10 տարի ազատազրկման: 2013-ին նա ազատ է արձակվել, ապրել է Ադրբեջանում մեկ ամիս, այնուհետև տեղափոխվել Սիրիա՝ այնտեղ կռվող ադրբեջանցի զինյալներից կազմավորելով «Թաբուք» խմբավորումը: Վերջինս շուտով ընդգրկվել է «Իսլամական պետության» կազմում:


Նկատենք, որ Արցախյան պատերազմի տարիներին ադրբեջանական կողմը դիմել է չեչեն և աֆղան զինյալների օգնությանը: Բացի այդ, ադրբեջանական կողմին սատարել են թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման անդամները: Պատերազմի ավարտից հետո նրանց մի մասը չի հեռացել Ադրբեջանից՝ տեղում կազմավորելով իսլամիստական համայնքներ, ինչն էլ հանդիսացել է խթաններից մեկը, որպեսզի հարյուրավոր ադրբեջանցիների մասնակցեն Սիրիայում մինչ օրս շարունակվող ներքին հակամարտությանը:

Տե՛ս նաև

Ադրբեջանցի մարզիկն անդամակցել է իսլամիստներին ու սպանվել Սիրիայում



Комментариев нет:

Отправить комментарий