суббота, 25 октября 2014 г.

«Ակօսի» նախկին խմբագիր Մահչուբյանը՝ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական




Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ազգությամբ հայ, Թուրքիայում գործունեություն ծավալող լրագրող Էթյեն Մահչուբյանին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք հին ծանոթներ են, բազմիցս հանդիպել են նաև այն ժամանակ, երբ Դավութօղլուն արտաքին գործերի նախարար էր:

Մահչուբյանն իր հերթին նշել է, որ աջակցելու է վարչապետին «պետություն-հասարակություն հարաբերություններում, պետություն-փոքրամասնություններ կապերում»:


Նկատենք, որ Մահչուբյանը Թուրքիայի վարչապետի առաջին քրիստոնյա խորհրդականն է: Նա սկսել է իր գործունեությունը որպես սյունակագիր թուրքական «Ռադիկալ» թերթում, իսկ 2001 թ-ից մինչ օրս թղթակցում է թուրքական հեղինակավոր «Զաման» թերթին՝ որպես սյունակագիր: Հրանտ Դինքի սպանությունից հետո՝ 2007 – 2010 թթ.,  եղել է Թուրքիայում լույս ընծայվող հայկական «Ակօս»  թերթի գլխավոր խմբագիր: 

Комментариев нет:

Отправить комментарий