понедельник, 27 октября 2014 г.

Ադրբեջանը մտահոգված է Մահչուբյանի՝ Դավութօղլուի խորհրդական դառնալու փաստով




Օրերս Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ազգությամբ հայ, Թուրքիայում գործունեություն ծավալող լրագրող, «Ակօսի» նախկին գլխավոր խմբագիր Էթյեն Մահչուբյանին նշանակել էր իր գլխավոր խորհրդական: Ադրբեջանն անհանգստություն է հայտնել սույն փաստի առնչությամբ:

«Իգդիր-Ադրբեջան տան» ղեկավար Սարդար Ունսալը հայտնել է թուրքական կայքերին, որ իրենք հույս ունեն՝ մեկ այլ գլխավոր խորհրդական կնշանակեն «ադրբեջանցի թուրք» գործչի: «Մենք գիտենք, թե ինչ է մտածում Մահչուբյանը Խոջալուի ողբերգության և մտացածին ցեղասպանությունների մասին, ուստի նրա նշանակումն անհանգստացնում է Ադրբեջանին: Մենք բացասական ենք վերաբերում նրա նշանակմանը»,-նկատել է Ունսալը:


Հիշեցնենք, որ  Մահչուբյանը Թուրքիայի վարչապետի առաջին քրիստոնյա խորհրդականն է: Նա սկսել է իր գործունեությունը որպես սյունակագիր թուրքական «Ռադիկալ» թերթում, իսկ 2001 թ-ից մինչ օրս թղթակցում է թուրքական հեղինակավոր «Զաման» թերթին՝ որպես սյունակագիր: Հրանտ Դինքի սպանությունից հետո՝ 2007 – 2010 թթ.,  եղել է Թուրքիայում լույս ընծայվող հայկական «Ակօս»  թերթի գլխավոր խմբագիր: 

Комментариев нет:

Отправить комментарий