вторник, 28 октября 2014 г.

ՌԴ-ում ձերբակալվել են «Իսլամական պետությանը» ֆինանսավորող ադրբեջանցիներ




ՌԴ ԱԴԾ աշխատակիցները երկրի տարածքում լայնածավալ գործողություններ են սկսել՝ «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման համար մարդկանց հավաքագրողների, ֆինանսավորման աղբյուրները պարզելու համար:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը, գործողությունների հետևանքով արդեն ձերբակալել են 10 հոգու, որոնցից 6-ը մոսկվաբնակ ադրբեջանցիներ են: Նրանք ավտովերանորոգման կետի աշխատակիցներ են: Կայքի աղբյուրները վկայում են. «Սկզբում նրանք աշխատող տղաներ էին, իսկ մոտ մեկ տարի առաջ սկսել են շփվել իսլամի ծայրահեղական ուղղվածությանը հարող անձանց հետ, մորուսներ են պահում: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ ավտովերանորոգումիս ստացված գումարների մի մասը նրանք ուղարկում են Սիրիա, այնուհետև փորձում են համոզել ավտովերանորոգման կետի մյուս աշխատակիցներին ևս միանալ իրենց գաղափարներին՝ առաջարկելով մեկնել Սիրիա»:


Նկատենք, որ որ թե՛ ադրբեջանական, թե՛ միջազգային աղբյուրները պարբերաբար տեղեկացնում են 2012-ից ի վեր Սիրիա մեկնող և այնտեղ կառավարական ուժերի դեմ մարտերում սպանված ադրբեջանցի զինյալների մասին, որոնք թիվը, ոչ պաշտոնական տվյալներով, 100-400 է:

Տե՛ս նաև

Քոբանիում սպանված ադրբեջանցի զինյալների հրամանատարն Արցախյան պատերազմի մասնակից էր

Комментариев нет:

Отправить комментарий