среда, 29 октября 2014 г.

ՌԴ-ում ադրբեջանցի պատգամավորը ձերբակալվել է՝ հավանաբար ահաբեկիչներին ֆինանսավորելու համար




ՌԴ-ի կազմում ընդգրկված Կոմի Հանրապետության պետական խորհրդի պատգամավոր, «Ուխտանեֆտեգազգեոլոգիա» ընկերության գլխավոր տնօրեն, Նախիջևանում ծնված ադրբեջանցի Ակիֆ Սայադովը ձերբակալվել է տնտեսական բնույթի հանցագործությունների համար մեղադրանքների հիման վրա: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ընդ որում, ըստ աղբյուրի՝ քննիչները հրաժարվել են մեկնաբանել, թե արդյոք Սայադովին ուղղված մեղադրանքների շարքում ներառված է «միջազգային ահաբեկչության աջակցությունը»:


Ադրբեջանական աղբյուրները նշում են, որ Սայադովն առողջական լուրջ խնդիրներ ունի: Մասնավորապես, Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրեսի շրջանային ղեկավար Ֆուադ Սայադովը հայտարարել է, որ պատգամավորի առողջական խնդիրների, նրա ձերբակալության մասին մտադիր է տեղեկացնել Կոմիի ղեկավարությանը, ինչպես և Ադրբեջանի իշխանություններին:

Հավելենք, որ Ակիֆ Սայադովը ծնվել է 1951-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուղայի շրջանի գյուղերից մեկում, նավթի արդյունահանման մասնագետ է: 2011-ից Կոմիի Հանրապետության պատգամավոր է ընտրվել: Ադրբեջանական կայքերը բազմիցս գովեստի խոսքեր էին հղել նրա հասցեին՝ շեշտելով, թե նա իր անցած ուղիով իր հայրենակիցների հպարտությունն է:

Комментариев нет:

Отправить комментарий