среда, 26 ноября 2014 г.

Թալիշ խմբագիրն Ադրբեջանի 100 քաղբանտարկյալների ցուցակում է








Ադրբեջանում վերահրապարակվել է երկրի քաղբանտարկյալների ցուցակը, որը նախորդի` 2014-ի օգոստոսին հրապարակածի համեմատ` ընդգրկում է ոչ թե 97, այլ արդեն 100 անուն: Ցուցակում ներառված են իրավապաշտպաններ, բլոգերներ, լրագրողներ, քաղաքացիական ակտիվիստներ, իսլամական կուսակցության անդամներ, երիտասարդ ակտիվիստներ, կրոնական ակտիվիստներ, ընդդիմադիրներ, որոնք իշխանությանը քննադատելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու հետևանքով հայտնվել են բանտում: Նրանց շարքում է նաև ազգությամբ թալիշ, թալիշական «Թոլիշի սյադո» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Հիլալ Մամեդովը:

Հիշեցնենք, որ Հիլալ Մամեդովին 2013-ի դեկտեմբերի 27-ին դատապարտել էին 5 տարի ազատազրկման: Նրան ձերբակալել են 2012-ի հունիսի 21-ին՝ իբր թմրանյութեր պահելու մեղադրանքով: 2013-ի հունվարի 9-ին սկսվել է վերջինիս փակ դատավարությունը, որտեղ թալիշ խմբագրի դեմ ցուցմունք տվող վկաները հրաժարվել են իրենց բառերից, իսկ Մամեդովի հարազատներն ու փաստաբանները պարբերաբար ենթարկվել են ճնշումների և հետապնդման։ 2014-ի հունվարի վերջին հայտնի էր դարձել՝ հունվարի 23-ին բռնություն է իրագործվել Ադրբեջանի պետական պատժիչ ծառայության N17 կալանավայրում: Նրան իր կամքին հակառակ ճաղատացրել են, ձեռքից խլել են դեղերը, փաստաթղթերը, որոշ ժամանակով նույնիսկ զրկել են խմելու ջրից: Միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները ճանաչել են Մամեդովին «խղճի բանտարկյալ»՝ բազմիցս կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել նրան:

Տես նաև

Ադրբեջանում քաղբանտարկյալ թալիշ խմբագրին 3 օրով ազատ են արձակել

 



Комментариев нет:

Отправить комментарий