понедельник, 17 ноября 2014 г.

Apple-ը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանին, թե ինչու է Նախիջևանը հայկական հող ներկայացված



Ադրբեջանական լրատվակայքերի փոխանցմամբ՝ Apple ընկերության հեռախոսներում Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ներկայացված է որպես հայկական տարածք: Ընդ որում, օգտվողները չեն կարողանում փոխել այն, քանի որ խնդիրը քարտեզի հետ է առնչվում: ԱՊՀ-ում Apple-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ու պատասխանել ադրբեջանցիների հարցումներին:


Նկատենք, որ ավելի վաղ Նախիջևանը  մի քանի անգամ հայկական հող է ներկայացված եղել արտասահմանյան տուրիստական կայքերում ու հրատարակություններում:

Комментариев нет:

Отправить комментарий