вторник, 4 ноября 2014 г.

Ադրբեջանում ձերբակալել են ընտանիքով Սիրիա կռվելու մեկնող քաղաքացուն




Ադրբեջանի ՆԳՆ կայքի համաձայն՝ Շաքիի շրջանի բնակիչ Ռահիմ Գաջիևը ձերբակալվել է իր տիկնոջ՝ Գյունելի հետ երկիրը լքելու ճանապարհին: Նա ցանկանում էր մեկնել Սիրիա ու միանալ իսլամիստական խմբավորումներին:

Ըստ աղբյուրի՝ Գաջիևի տան խուզարկման ժամանակ հայտնաբերել են կրոնական բովանդակության 12 գիրք, որոնց քարոզումն ու տարածումն արգելված է Ադրբեջանի օրենքներով: Բացի այդ, հայտնաբերել են կրոնական բովանդակության 9 տեսասկավառակ: Հետաքրքիր է այն հանգամանքը, որ չնայած այս տեղեկություններին՝ Գաջիևին մեղադրանքներ են ներկայացվել միայն «խարդախություն» հոդվածով:


Հիշեցնենք, որ թե՛ ադրբեջանական, թե՛ միջազգային աղբյուրները պարբերաբար տեղեկացնում են 2012-ից ի վեր Սիրիա մեկնող և այնտեղ կառավարական ուժերի դեմ մարտերում սպանված ադրբեջանցի զինյալների մասին, որոնք թիվը, ոչ պաշտոնական տվյալներով, 100-400 է:

Տե՛ս նաև

Ադրբեջանում հրաժարվում են մեկնաբանել Սիրիայում հերթական ադրբեջանցու կորուստը



Комментариев нет:

Отправить комментарий