пятница, 14 ноября 2014 г.

Նոյեմբեր ամսվա առաջին վիրավորն ադրբեջանական զինուժում






Նոյեմբերի 13-ին` երեկոյան ժամերին, Ադրբեջանում` Գանձակի շրջանում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին Ադրբեջանի զինվաժ ուժերի զինծառայող Նասիմի Իսմայիլ օղլու Ջավադովն էր (թերևս պայմանագրային, 1977-ին ծնված), բախվել է ծառին, ապա միկրոավտոբուսին: Ավտովթարի հետևանքով տուժածը գանգուղեղի վնասվածք է ստացել: Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն: Այս մասին հաղորդում է ադրբեջանական շրջանային KepezTV հեռուստաընկերության կայքը:

Նշենք, որ սա ադրբեջանական զինուժի` մեզ հայտնի դարձած առաջին վիրավորն է 2014-ի նոյեմբեր ամսվա ընթացքում:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить