среда, 19 ноября 2014 г.

Ադրբեջանում դժգոհում են Իրանից՝ խոշոր ցուցահանդեսի կայքում առանց Արցախի Ադրբեջանը ներկայացնելու համար




Իրանի Իսլամական Հանրապետությունն այս օրերին Բաքվում ներկայացնում է իր արդյունաբերական ու գյուղատնտեսական ներուժը հատուկ կազմակերպված ցուցահանդեսին, որին մասնակցում են ավելի քան 40 իրանական ընկերություններ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական Vesti.az կայքը, ցուցահանդեսի պաշտոնական կայքում Ադրբեջանի Հանրապետությունը ներկայացված է առանց Արցախի տարածքի, ինչը, բնականաբար, հանգեցրել է ադրբեջանցիների տարակուսանքին:


Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանն առանց Արցախի քարտեզներում ներկայացնելը դարձել է Ադրբեջանի և ադրբեջանցիների խոցելի կողմը, ինչն էլ ցանկացած պարագայում ցանկացած երրորդ կողմ՝ երկիր, կառույց, ընկերություն, կարող է օգտագործել, և հաճախ հենց օգտագործում է:




Комментариев нет:

Отправить комментарий