четверг, 6 ноября 2014 г.

Ճապոնիան շարունակում է ներդրումներն Ադրբեջանի՝ Հայաստանին սահմանակից գյուղերում



Օրերս հայտնի է դարձել, որ Ճապոնիան այս անգամ էլ ֆինանսավորում է Շահումյանի շրջանի (ներկայիս՝ Գերանբոյ) Նադիրքենդ ադրբեջանական սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքների ապահովումը:

Այսպես, ադրբեջանական 1news.az կայքի փոխանցմամբ՝ «Հասարակ մարդիկ և մարդկային անվտանգություն» գրանտային ծրագրի շրջանակներում շուտով Ադրբեջանում Ճապոնիայի դեսպանի և Գանձակի ագրոբիզնեսի միության ղեկավարի միջև կնքվելու է համաձայնագիր, որով ճապոնական կողմը տրամադրելու է 103 հազար ԱՄՆ դոլար Նադիրքենդի ջրամատակարարման համակարգի կառուցման համար:

Աղբյուրը շեշտում է՝ Ադրբեջանի զարգացման համար Ճապոնիայի ներդրումներն անցել են 1 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանները: Դրանց մեծ մասն ուղղված է եղել սահմանամերձ շրջանների գյուղական համայքների ենթակառուցվածքների ստեղծմանը կամ բարելավմանը:

Հիշեցնենք, որ 2010-ին Ճապոնիան գրանտային ծրագրի միջոցով աջակցություն էր ցուցաբերել Ադրբեջանում Շաքի գետի մաքրման աշխատանքներին


Նկատենք նաև՝ 2006-ին Ճապոնիան 3.3 մլն ԱՄՆ դոլար էր ներդրել Ադրբեջանի գյուղատնտեսության ոլորտում:

Տե՛ս նաև

Ճապոնիայի ներդրումներն Ադրբեջանի՝ Արցախի հետ սահմանային շրջաններում

Комментариев нет:

Отправить комментарий