понедельник, 8 декабря 2014 г.

Ադրբեջանական մամուլն այսօր հայտարարել է 1 զոհի, 4 վիրավորի մասին



Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ Հայաստանին սահմանակից Ղազախի շրջանում՝ առաջնագծի հատվածում, 2 ադրբեջանցի զինծառայողներ պայթել են ականի վրա: Նրանցից մեկը՝ 1979-ին ծնված պայմանագրային զինծառայող  Ղոշգար Ղուրբանովը, մահացել է, իսկ մյուսը՝ 1988-ին ծնված Էշգին Շավելեդովը, ծանր վնասվածքներ է ստացել:

Բացի այդ, հայտնի է, որ Աղստաֆայի շրջանում, ադրբեջանական կողմի հավաստիացմամբ, ավտովթարի հետևանքով ծանր վնասվածներ են ստացել 3 զինծառայողներ:

Ադրբեջանի ՊՆ-ն այս պահի դրությամբ չի մեկնաբանել տեղեկություններից և ոչ մեկը:


Նկատենք, որ հայկական որոշ մեդիա ռեսուրսներ հայտնում են, թե  առաջնագծում հակառակորդը փորձել է դիվերսիա իրականացնել, ինչի հետևանքով էլ կրել է կորուստներ, թերևս՝ 7 զոհ: Հայկական կողմը՝ ի դեմս ՊԲ մամուլի ծառայության, հաստատել է իր ունեցած մարտական կորուստը: Ցավակցում ենք զոհված զինծառայողի հարազատներին:

Комментариев нет:

Отправить комментарий