суббота, 20 декабря 2014 г.

Ադրբեջանական մամուլը հաղորդում է 2 զինծառայողների մահվան մասին




Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 18-ին Բաքու- Գուբա ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով մեկի վարորդը և ուղևորը մահացել են տեղում:

ԱՊԱ-ն մանրամասներ չի հայտնում, իսկ ահա ադրբեջանական Moderator.az կայքը նկատում է՝ երկու զոհերն էլ զինծառայողներ էին. մեկը՝ 1985-ին ծնված կապիտան Ասգերով Թահիր օղլու Էմիլն էր՝ վաշտի հրամանատար, իսկ մյուսը՝  ենթասպա, 1980-ին ծնված Մուրադով  Էմանուլլա օղլու Ռահաթը` դասակի հրամանատար։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ օրս չի մեկնաբանել պատահարը:

Комментариев нет:

Отправить комментарий