среда, 3 декабря 2014 г.

Բաքվում դատի են տալիս «հայ» անվանելով վիրավորելու համար





Ադրբեջանական Haqqin.az կայքի փոխանցմամբ՝ նոյեմբերի 24-ին Բաքվում ճանապարհային ոստիկան Նաթիգ Մոլլաևը խնդրել է “Volkswagen” մակնիշի, պետհամարանիշներով ավտոմեքենայի վարորդին հանել ավտոմեքենան կայանելու համար չնախատեսված տեղից: Վարորդը հրաժարվել է, ծագել է վեճ, որն ավելի է թեժացել, երբ վարորդի հայրը ժամանել է դեպքի վայր ու ոստիկանին սկսել է վիրավորել՝ այդ թվում անվանելով նրան «հայ»: 

«Դու մուսուլման չես, դու հայ ես»,- ասել է նա: Ոստիկանը լրագրողներին պատմել է, որ արդեն իսկ դիմել է դատարան, և վարորդի հայրը պատասխան է տալու իրեն «հայ» անվանելու համար:


Մի կողմ թողնելով միջադեպի մանրամասները՝ հարկ է ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ այն հերթական անգամ փաստում է՝ հայատյացությունն Ադրբեջանում դարձել է անգամ հասարակական շփումների մի անբաժանելի մասնիկ: Մարդիկ մեկը մյուսին դատի են տալիս ոչ թե օրինակ հայհոյելու, այլ «հայ» անվանելու համար: Անակնկալ չի լինի, եթե օրինակ որոշ ժամանակ անց ադրբեջանական մամուլը հաղորդի, թե Ադրբեջանում հատուկ օրենք է ընդունվել՝ «հայ» անվանելու համար սահմանվել է ազատազրկման հստակ ժամկետ կամ վարչական հստակ տուգանք:

Комментариев нет:

Отправить комментарий