четверг, 25 декабря 2014 г.

Ադրբեջանական մամուլի աչքին Արցախում ամեն վայր Խոջալու է թվում. հերթական կեղծարարությունը








2013-ի աշնանը Արցախ կատարած այցելությանս ժամանակ առիթ ունեցա հերթական անգամ հանդիպել իմ լավ բարեկամ, Քաշաթաղի շրջանի վերաբնակության վարչության պետ Ռոբերտ Մաթևոսյանին, որի հետ միասին շրջեցինք գյուղերում, որտեղ մեծ քանակությամբ վերաբնակիչներ կային: Այդ ընթացքում մի շարք լուսանկարներ արեցի, որտեղ Քաշաթաղից համայնապատկերներ էին, ինչպես նաև վերաբնակեցված գյուղերը, այդ թվում` Հակարին

Լուսանկարներն այդ ժամանակվանից ի վեր տարածում են գտել համացանցային էջերում  և ֆորումներում:

Եվ ահա այսօր ադրբեջանական Minval.az լրատվական պորտալը հրապարակում է Новые кадры изХоджалы (ФОТО) http://www.peeep.us/f9bab601 վերնագրով նյութ, որտեղ որպես Խոջալուից կադրեր ներկայացնում է իմ լուսանկարներից երկուսը: Դրանցից մեկն արվել է Բերձորում`շրջկենտրոնում, իսկ մյուսը` հենց վերոնշյալ Հակարի գյուղում, որտեղ ցանկանում էի հավերժացնել մանկական նորակառույց խաղահրապարակում բույն հյուսած արագիլին: Լուսանկարներից բնականաբար հեռացվել են տարբերանշանները, և դրանք հրապարակվել են ադրբեջանական քարոզչական սոցցանցային էջի լոգոյով:

Ադրբեջանական հակահայ քարոզչամեքենայի նմանօրինակ կեղծարարությունները զարմանալի չեն, հատկապես եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական կողմն արդեն պատրաստվում է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մտացածին տարելիցին, ինչին էլ այս կերպ ներգրավում են մամուլը:

Комментариев нет:

Отправить комментарий