четверг, 4 декабря 2014 г.

Ադրբեջանը հայտարարում է oդակայանում Սիրիայից ժամանած զինյալի ձերբակալման մասին



Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի 1985-ին ծնված քաղաքացի Շահբազի Բահրուզ Բահթիյար օղլուին ձերբակալել են Բաքվի՝ Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում: Իրավապահ մարմինները պարզել են, որ նրան մեղադրում են Թուրքիայի տարածքով Սիրիա անցնելու և զինյալներին միանալու համար: Մեղադրանքներն առաջադրվել են՝ համաձայն քրեական օրենսգրքի 279 հոդվածի՝ «օրենքով չսահմանված զինված կազմավորումների և խմբերի ստեղծման համար»:


Հիշեցնենք, որ վերջին շրջանում ադրբեջանական մամուլում արդեն սկսել են շրջանառել Սիրիայում մարտնչող ոչ թե 100, այլ ավելի քան 1000 ադրբեջանցիների մասին տեղեկությունը: Բարդ է խոսել ստուգ թվերի մասին, այնուհանդերձ, մի բան հաստատ է. ադրբեջանցիների հոսքը դեպի Սիրիայի և իսլամիստների այլ օջախներ շարունակվում է:

Комментариев нет:

Отправить комментарий