вторник, 30 декабря 2014 г.

Հայկական տարազը քայլ առ քայլ ներմուծվում է արդի հագուկապ (photo/interview)




Վերջերս համացանցում տարածում գտան լուսանկարներ, որտեղ պատկերված էին հայկական ավանդական ասեղնագործություն ու հայկական գլխազարդի մաս կազմող կոպեկների համադրությամբ պատրաստված ինքնատիպ զարդեր: Դրանց հեղինակը տարազներ վերականգնող ու ստեղծող Տերյան մշակութային կենտրոնն է: Որոշեցինք կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանից պարզել, թե ինչպես ծնվեց նման զարդեր արարելու միտքը:

-Լիլիթ, կպատմե՞ք, թե ում  միտքն էր նման վզնոց ստեղծելը, արդյոք «վզնոց» բառը ճիշտ է այս պարագայում:

_Դժվար է այդ զարդին հենց «վզնոց» բնորոշումը տալ, քանի որ այն մի քանի իրերի ու գաղափարների համակցում է: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մեզ դիմում է մի ոսկերիչ, որին էլ իր հերթին պատվերի համար դիմել էր մի կին, որն ուներ Նիկոլայ ցարի ժամանակից հասած ոսկե օրիգինալ կոպեկներ, որոնցից ցանկանում էր զարդ ստանալ: Մեր կենտրոնի վարպետները մտածեցին տարբեր լուծումների մասին, հիմք պատրաստեցինք զարդի համար՝ ծածկված Մարաշի ավանդական ասեղնագործությամբ ու խաչկարով, տարբեր լիցքերով էլ պատրաստեցինք, որպեսզի պատվիրատուն ընտրի: Պետք է խոստովանեմ, որ բավականին տևական, մանրակրկիտ գործ արեցինք, սքայփով էինք շփվում պատվիրատու տիկնոջ հետ, տարբերակների լուսանկարներ էինք ուղարկում, փոխում էինք գույներ ու ձևեր: Արդյունքում տիկնոջն ուղարկեցինք իրեն առավել հոգեհարազատ տարբերակը, իսկ ահա մեզ մոտ մնաց 8-10 նմուշ նման զարդ: Որոշեցինք դրանք զարդարել մեր մետաղական զարդերով, որ մեր հայկական գլխազարդերի համար էինք պատրաստել, կցեցինք հիմքին ու ստացվեց այն, ինչ ստացվեց:


_Փաստորեն, այս դեպքը վկայում է, որ հայկական տարազային տարբեր բաղադրիչներ կարելի է արդի կերպով զուգորդել, ստանալ նոր մի բան, որ հայուհին կարողանա մեր օրերում կրել ու դուրս գալ դրանով փողոց:

_Իհարկե, ներկայումս էլ մեր տաարզային էլեմենտները կիրառվում են հագուստի տարբեր մասերում, ես վստահ եմ, որ նրանց թիվը գնալով շատանալու է: Եվ ոչ միայն տարազի, հայկական մանրանկարչության, գորգարվեստի զարդանախշերն ու ձևերը կարող են ներմուծվել արդի հագուկապ:

_Ինչի՞ հետ խորհուրդ կտաք կրել կոպեկներով զարդը:


_Ամեն ոճի հագուստի հետ, միայն թե միագույն հագուստի, որպեսզի ուշադրության կենտրոնում, շեշտը լինի զարդը: Կարելի է հանգիստ կրել սև երեկոյան զգեստի, սև վադալազկայի, սև բլուզի կամ սպիտակ վերնաշապիկի, ինչպես նաև ջինսային հագուստի հետ: 


Комментариев нет:

Отправить комментарий