четверг, 22 января 2015 г.

Ադրբեջանում ձերբակալում են «Եհովայի վկաների» նրանց համայնքի հետ հանդիպելուն զուգընթաց








Ադրբեջանական Լոքբաթան ավանում ձերբակալել են իրենց հավատը քարոզող «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամներին: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Haqqin.az լրատվական պորտալը` հավելելով, որ միևնույն ժամանակ` ձերբակալության ընթացքում, Ադրբեջանի Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Ղուրբանլըն հանդիպում էր անցկացնում «Եհովայի վկաների» եվրոպական միության ներկայացուցիչ Մարկ Հենսոնի ու տեղի համայնքի անդամների հետ:

Նկատենք, որ Ադրբեջանի «Եհովայի վկաների» խոսքերով` իրենց կազմակերպությունն Ադրբեջանում գրանցվել է դեռևս 1999-ին, իսկ հետագա գրանցման փորձերը տապալվում են հենց Ադրբեջանի պատկան մարմինների կողմից, և դրանք պարզապես իրենց դեմ հերթական լծակներ ձեռք բերելու փորձեր են։ Ադրբեջանում «Եհովայի վկաների» նկատմամբ ճնշման և զինծառայությունից խուսափելու պատճառով բռնության կիրառման ամենավաղ դեպքը հայտնի է դարձել 1999-ին: Եհովական Ռավշան Մուրսալովը պատմել է, որ զինծառայությունից խուսափելու պատճառով իրեն կանչել են դատախազություն 1997-ի նոյեմբերին և ծեծել:

«Եհովայի վկաների»  չծառայելու առնչությամբ առավել աղմկահարույց դեպքերը գրանցվել են 2005-2007-ին:

Ուշագրավ է, որ 2007-ի նոյեմբերի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկության կառավարման բաժինը մեղադրանքներ էր ներկայացրել «Եհովայի վկաներ» ու մի շարք այլ կրոնական կազմակերպություններին «հայ եկեղեցու հետ սերտ կապեր ունենալու առնչությամբ»: Ադրբեջանի ՊՆ-ի վկայությամբ՝ «Եհովայի վկաները» համագործակցում են «հայկական հատուկ ծառայությունների հետ ու գործում են Ադրբեջանի դեմ»: Հայտարարության տեքստում շեշտված էր. «Աղանդավորներին ծախված մի քանի տեղացի փորձագետներ ադրբեջանական բանակի մասին անհիմն ու կանխակալ հոդվածներ են գրում, բարձրացնում են աղանդավորության հարցը բանակում, խեղաթյուրում են փաստերը՝ միջազգային մակարդակով հարվածներ հասցնելով Ադրբեջանին»: Հետևելով Ադրբեջանի ՊՆ պնդումներին՝ եհովականները քարոզչություն են տանում հիմնական զորակոչային տարիքի կամ նոր ծառայության մեկնածների ընտանիքների և հարազատների շրջանում, ինչն էլ «բացասական է ազդում զինված ուժերում մարտական ոգու վրա»:

Հավելենք, որ զինծառայությունից հրաժարվող եհովականների նկատմամբ բռնաճնշումները շարունակվել են նաև հետագա տարիներին: 2014-ին ևս հայտնի են նրանց դեմ Ադրբեջանում ճնշումներ իրականացնելու և օրենքի սահմաններից դուրս տուգանքների ենթարկելու մասին: ԱՄՆ Պետքարտուղարության մի շարք զեկույցներում շեշտված է Ադրբեջանում կրոնական փոքրամասությունների, այդ թվում` «Եհովայի վկաների» նկատմամբ բռնաճնշումների քաղաքականություն իրականացնելու խնդիրը:

Комментариев нет:

Отправить комментарий