суббота, 24 января 2015 г.

Երեկ Ադրբեջանի ԶՈւ կորստի մասին հայտնած ադրբեջանական կայքը՝ հաքերային հարձակման զոհ




Ադրբեջանական կողմը վերջին օրերին ակտիվացել է առաջնագծում՝  նախաձեռնելով դիվերսիոն գործողություններ և ինտենսիվորեն խախտելով հրադադարի ռեժիմը: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունների ու պատկան մարմինների ջանքերով լրատվական դաշտը լիովին փակ է, ուստի ռազմական բնույթի տեղեկությունները, այդ թվում՝ կորուստների մասին, գրեթե ի հայտ չեն գալիս:

Ադրբեջանական Qafqazinfo.az ադրբեջանալեզու կայքը, որն առաջիններից մեկն էր երեկ հայտնել Ադրբեջանի ԶՈւ կորստի՝ Նիզամի Բաբաշով անունով զինծառայողի մասին, որին ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես «ոչ մարտական կորուստ», ինչպես և հրապարակել էր զինծառայողի ու նրա հուղարկավորության լուսանկարները, հրապարակումից անմիջապես հետո ենթարկվել է հաքերային հուժկու հարձակումների: Կայքն անհասանելի է: Կայքի  գլխավոր խմբագիր Էլբրուս Էրուդը, մեկնաբանելով իրավիճակը, շեշտել է, որ կասկածներ ունի, թե ով կարող էր իրենց դեմ հաքերային հարձակում նախաձեռնել՝ որպես դրա պատճառ նշելով «կայքում քննադատական բնույթի նյութերը»:


Դե ինչ, Ադրբեջանում եղավ տեղեկության արտահոսք, որի մեղավորին շատ արագ պատժեցին: Հաշվի առնելով ադրբեջանական կողմից իրականացվող դիվերսիաների քանակն ու լարվածությունն առաջնագծում՝ մենք թերևս առաջիկայում էլ լսենք Ադրբեջանի ԶՈւ «ոչ մարտական» կորուստների մասին:

Комментариев нет:

Отправить комментарий