среда, 18 февраля 2015 г.

Ադրբեջանում հաքերները հարձակում են գործում խոշոր բանկերի համակարգիչների վրա. Ահազանգում են օգտատերերը







Ֆեյսբուք սոցցանցում ադրբեջանական ամենախոշոր բանկերից մեկի` AGBank-ի հաճախորդներից մեկը, հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, թե անհայտ հաքերները կոտրել են բանկի հաշվեհամարները` գողանալով աստղաբաշխական գումարներ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Oxu.az պորտալը:

Համաձայն նյութի` հաղորդագրության հեղինակը պատմում է, որ իր ծանոթներից մեկին լինկ է եկել բանկի տարբերանշանով, սակայն կասկածելի էլեկտրոնային հասցեից: Հղմամբ անցնելիս առաջարկվում է գրել լոգինն ու գաղտնաբառը: Հաղորդագրության հեղինակը կոչ է անում չգրել ոչինչ, քանի որ դրա հետևանքով տվյալ օգտատերը կարող է զրկվել սեփական հաշվեհամարից:

Պորտալը հիշեցնում է, որ դեռևս փետրվարի15-ին նվազագույնը մեկ ադրբեջանական բանկ մասշտաբային հաքերային հարձակման զոհ է դարձել. Հաքերները կարողացել են յուրացնել ավելի քան մեկ միլիարդ դոլար:

Պորտալը նաև նշում է, որ հաքերները թերևս նույն սցենարով են գործել: Այսպես, սկզբում նրանք ուղարկել են տվյալ բանկի հարյուրավոր աշխատակիցներին վնասարար նամակ  Carbanak ծրագրով, որպեսզի վարակեն ադիմինիստրատիվ համակարգը: Այնուհետև տվյալ ծրագիրը նկարել է համակարգիչների էկրանների եղածը` միաժամանակ ֆիքսելով ստեղմների հերթականությունը, որը կիրառվել է տվյալ անձի կողմից: Սա թույլ է տվել հաքերներին մանրամասն ուսումնասիրելբանկային տարբեր գործարքներ : Ըստ էության, այս ծրագրի շնորհիվ` հաքերները հեռավորության վրա կառավարել են բանկի համակարգիչները: Կիրառելով կուտակված տեղեկությունները` հաքերները տվյալ բանկի հաշվեհամարների գումարները փոխանցել են այլ բանկեր:

Комментариев нет:

Отправить комментарий