понедельник, 23 февраля 2015 г.

Ադրբեջանցիները սոցցանցերում ծաղրում են մանաթի արժեզրկումն ու թանկացումները




Ադրբեջանական լրահոսի` վերջին շրջանի առավել ուշագրավ թեմաներից մեկը մանաթի կտրուկ արժեզրկումն է, ինչն իր հերթին հանգեցրել է ապրանքների գնի խիստ աճի, հարվածել է արդեն իսկ տուրիզմի, բանկային ոլորտներին: Փորձագետների գնահատականները հուսադրող չեն:

Այնուհանդերձ, սույն թեմայի շուրջ վերջապես ակտիվացել են ադրբեջանական սոցցանցային էջերը: Նրանցից մեկում տեղադրված լուսանկարում 4 ադրբեջանցիներ վատ եղանակին (այսօր Ադրբեջանում ձնաբուք է, երթևեկությունը կաթվահար է) դրսում բեմադրել են հուղարկավորության արարողություն, որի համաձայն «հանգուցյալն» այն աշխարհ է գնացել, քանի որ ուղևորվել էր գնումների: Տեսնելով տիրող իրարանցումն ու բարձր գները` վերջինս «ավանդել է հոգին»: Ցուցանակի վրա բառացիորեն գրված է` գնացել էր գնումների:

Նշեմ, որ նմանատիպ լուսանկարների տարածումից հետո ադրբեջանական իշխանամետ ռեսուրսների այն պնդումները, թե ամեն ինչ կարգին է, ու իբր պետությունը վերահսկում է իրավիճակը, մեղմ ասած ժպիտ է առաջացնում:

Комментариев нет:

Отправить комментарий