четверг, 26 февраля 2015 г.

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը պայթել է առաջնագծում ականի վրա





Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գոջաև Ջավադ Ջալիլ օղլուն մահացել է առաջնագծում ականի պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում անելով երկրի ՊՆ պաշտոնական հաղորդագրությանը: Ըստ դրա` զինծառայողը զորակոչվել էր Ադրբեջանի Օղուզի շրջանից: Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն:
Նշենք, որ սա Ադրբեջանի ԶՈւ 8-րդ հաստատված կորուստն է 2015-ի հունվարի մեկից ի վեր:

Комментариев нет:

Отправить комментарий