воскресенье, 15 февраля 2015 г.

Հայկական տարազը՝ Dolce & Gabbana-ի պաշտոնական էջում




Instagram-ում աշխարհահռչակ Dolce & Gabbanaընկերության պաշտոնական էջը հրապարակել է ժպտացող հայ ընտանիքի լուսանկար, որոնք կրում են Տերյան մշակութային կենտրոնի պատրաստած հայկական ազգային հագուստներ՝ տարազներ: Լուսանկարի հեղինակն  է Էմմա Մարաշլյանը, լուսանկարն արված է Թուֆենկյան ընկերության գորգերի ֆոնին: Ցավոք, նշված չէ ո՛չ լուսանկարի հեղինակի, ո՛չ հայկական տարազի մասին: Հայ օգտատերերին կոչ ենք անում  ակտիվ մեկնաբանել ու մատնանշել հայ ազգային հագուստի առկայությունը, քանի որ ադրբեջանցիները, ինչը զարմանալի չէ, ակտիվացել են ու մեկնաբանություններում ապատեղեկատվություն են տարածում, թե իբր լուսանկարում «ադրբեջանական հագուստներ են»:

http://instagram.com/p/zH_hAtsrqZ/ 



Հայկական տարազը քայլ առ քայլ ներմուծվում է արդի հագուկապ (photo/interview)


Комментариев нет:

Отправить комментарий