пятница, 13 марта 2015 г.

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունն ակցիա ու ստորագրահավաք է նախաձեռնել Ադրբեջանում Եվրոպական խաղերի նախաշեմին թափառական կենդանիների դաժանաբար ոչնչացման դեմ





Օրեր առաջ թե ադրբեջանական, թե միջազգային մամուլը մի շարք հոդվածներ/ լուսանկարներ/տեսանյութեր հրապարակեց Ադրբեջանում Եվրոպական խաղերի նախաշեմին թափառական շների դաժանաբար ոչնչացման վերաբերյալ: Ադրբեջանցի օգտատերերն անգամ ազատորեն արտահայտում էին իրենց բողոքը համացանցային զանազան հարթակներում: Միջազգային պարբերականներում ևս քննադատական ու մեղադրական հոդվածները սպասել չտվեցին:



The Great Animal Rescue Chase & Harmony հեղինակավոր հիմնադրամն օրերս ակցիա է սկսել իր էջում, որտեղ կոչ է անում լուսանկարվել Ադրբեջանում Եվրոպական խաղերի դեմ կոչերով պաստառները ձեռքներին, ինչպես և քննադատում է թափառական կենդանիների նկատմամբ վայրագ վերաբերմունքն Ադրբեջանում: Ակցիային արդեն միացել են մի շարք օգտատերեր: Նրանց պահած պաստառների վրա գրված է Shame on European games, save the dogs: Բացի այդ,  կազմակերպությունը ստեղծել է առցանց ստորագրահավաք, որով կոչ է արվում պատժել կատարվածի մեղավորներին: Դրան արդեն միացել են ավելի քան 15,256 օգտատերեր: 

 http://www.thepetitionsite.com/992/152/878/shame-on-the-european-games-save-the-dogs/ 

Комментариев нет:

Отправить комментарий