пятница, 13 марта 2015 г.

Ադրբեջանցի պատգամավորը խորհուրդ է տվել աշխատավարձից բողոքող ուսուցիչներին սևագործ բանվոր աշխատել




Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ներն ու սոցցանցային էջերն ակտիվորեն քննարկում են պատգամավոր Հադը Ռեջեբլիի արտահայտած մտքերն այն մասին՝ եթե ադրբեջանցի ուսուցիչները բողոքում են ցածր աշխատավարձից, ապա թող գնան աշխատեն որպես սևագործ բանվոր կամ հիմնական աշխատանքից հետո այլ գործ գտնեն:

Հիմնականում քննդատական երանգի արձագանքներ են հնչում այդ թվում որոշ իշխանամետ մեդիա ռեսուրսներում:

Ադրբեջանական MeydanTV-ն իր հերթին սեփական հետաքննությունն է անցկացրել՝ բացահայտելով վերոհիշյալ պատգամավորի ու նրա հարազատների ստվերային բիզնեսը և իրական ունեցվածքը, ինչպես նաև Ռեջեբլիի ծավալած գործունեությունից այլ մանրամասներ: Իսկ Minval.az պորտալն էլ ավելի վաղ մեջբերել էր նույն պատգամավորի՝ ավելի վաղ հնչեցրած խոսքերը, երբ վերջինս բողոքել էր իր սեփական աշխատավարձի չափից:


Բացի այդ, պատգամավորի խոսքերի արդյունքում ուսուցիչների թեման քննարկման տեղիք է տվել սոցցանցային հարթակներում: Ադրբեջանցի օգտատերերը ստեղծել են մի շարք երգիծանկարներ, որտեղ ներկայացված են բանվոր աշխատող ուսուցիչների կերպարներ:





Комментариев нет:

Отправить комментарий